Իրանը մեղադրում է եվրոպացիներին ԱՄՆ քաղաքականությանը հետևելու մեջ
Եվրոպական երկրները կորցրել են իրենց անկախությունը և պարզապես հետևում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությանը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիը բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում:
«Եվրոպացիները անում են այն, ինչ Թրամփը թելադրում է նրանց», - ասել է նա: «Եվրոպացիների դերը կնվազի: Եթե հետ նայեք միջուկային համաձայնագրի պատմության ընթացքում եվրոպական արտաքին քաղաքականության առաջնորդներին, կտեսնեք, որ Խավիեր Սոլանան, Քեթի Էշթոնը, Ֆեդերիկա Մոգերինին և Ժոզեֆ Բորելը փորձել են կապող օղակ լինել Իրանի և ԱՄՆ-ի միջև: Նրանք փորձել են ապացուցել, որ հուսալի բանակցային գործընկերներ են: Բայց հիմա եվրոպացիները որոշել են դառնալ ԱՄՆ-ի և Իսրայելի լիազոր ներկայացուցիչները: Նրանց կողմից բացարձակապես անպատասխանատու էր այս դերը հանձնել ԱՄՆ-ին»,- նշել է Բաղային։
Մասնավորապես, Բաղայիը ուշադրություն հրավիրեց Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունների վրա, որը, խոսելով հունիսին Իրանի վրա Իսրայելի հարվածների մասին, ասել է, որ Իսրայելը «կեղտոտ աշխատանքն» է կատարում արևմտյան երկրների համար: «Որոշակի իմաստով, բոլոր եվրոպական երկրները հավանություն են տվել Իսրայելի գործողություններին և, ամենայն հավանականությամբ, տեղեկատվություն են տրամադրել Իսրայելին», - նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստ է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկարաձգի Թեհրանի դեմ պատժամիջոցները։
Նմանատիպ հոդվածներ
«ՌԴ–ն տեսնում է, որ Կիևը ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ պատրաստակամ է երկխոսության». Պեսկով
Ուկրաինական ռեժիմի ղեկավարները թույլ չեն տալիս նրանց, որ Ռուսաստանի հետ բանակցություններ սկսեն, ՌԴ–ն էլ տեսնում է, որ Կի...
Վրաստանը չի ուզում արյուն թափել Բրյուսելի համար
Վրաստանը չի ուզում արյուն թափել Բրյուսելի համար, ասում է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը։«Վրաստանը այդքան շատ մարդ չունի...
«Հետախուզությունը, որին ես վստահում եմ, իմ հետախուզությունն է»․ Զելենսկի
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին հետախուզության տվյալների համար,սակայն նշել է, որ վստահում է ուկրաինական հետա...
Այս տարվանից սկսած՝ թոշակառուները պետք է հայտարարագիր լրացնեն․ Հովհաննիսյան
Այս տարվանից սկսած՝ թոշակառուները ևս պետք է հայտարարագիր լրացնեն: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է ...