
Ռուսաստանում ձերբակալվել է ևս մեկ հայտնի ադրբեջանցի

Ռուսաստանում ձերբակալվել է ևս մեկ հայտնի ադրբեջանցու։
Կուբանում ադրբեջանական սփյուռքի ականավոր ներկայացուցիչներից մեկը՝ Տուապսեի բեռնափոխադրման տերմինալի և Կրասնոդարի «Հին Բաքու» ռեստորանի սեփականատեր Շախլար Նովրուզովը, ձերբակալվել է, հաղորդում է «Կոմերսանտը»։
Պարոն Նովրուզովը մեղադրվում է 919 միլիոն ռուբլի արժողությամբ անշարժ գույքի գողության փորձի մեջ։
Քննությունը կարծում է, որ հանցագործությունը կատարելու համար մեղավորները, այդ թվում՝ Շախլար Նովրուզովը, Պրիկուբանսկի շրջանային դատարան են ներկայացրել ամուսնության վկայական, որը, ենթադրաբար, կնքվել է Ադրբեջանում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ այն փաստաթուղթը, որի հիման վրա մեղավորները փորձել են յուրացնել ակտիվները, կեղծ է եղել։
Ավելի վաղ Ռուսաստանում ձերբակալվել էին 4 ադրբեջանցի ձեռնարկատերեր՝ ոստիկանությանը կաշառելու համար։