
Ֆրանսիայում պատրաստվում են նախաձեռնել Մակրոնի հրաժարականը

Ֆրանսիայի ձախակողմյան կուսակցության ղեկավար Պանոն հայտարարել է Մակրոնին իմպիչմենտի ենթարկելու իր մտադրության մասին:
Կուսակցությունը նախատեսում է խորհրդարանին ներկայացնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իմպիչմենտի ենթարկելու նախաձեռնություն՝ գործող կառավարությանը վստահության քվեարկությունից մեկ օր անց։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մաթիլդ Պանոն։
Հիշեցնենք, որ կաբինետի վստահության քվեարկությունը նախատեսված է սեպտեմբերի 8-ին։
«Սեպտեմբերի 9-ին մենք կներկայացնենք Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին իշխանությունից հեռացնելու առաջարկ», - ասվում է հայտարարության մեջ։
Պանոյի խոսքով՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում ձախակողմյան կուսակցության հաղթանակից հետո գործող նախագահը հրաժարվել է իրենց թեկնածուին նշանակել վարչապետ։