Արևմուտքը չի խանգարի ՇՀԿ-ի տեսքով նոր ուժի ձևավորմանը․ Պուշակով

Արևմտյան երկրները չեն կարող կանխել ՇՀԿ-ի տեսքով նոր ուժի և ազդեցության կենտրոնի ձևավորումը, ասել է Դաշնության խորհրդի Սահմանադրական կոմիտեի անդամ Ալեքսեյ Պուշկովը։


«Կարելի է վստահորեն ասել, որ Արևմուտքին կտրականապես դուր չի գալիս Պեկինում կատարվողը։ Թրամփը ցանկանում էր քանդել BRICS-ը և ՇՀԿ-ի երկրները, բայց ստացավ հակառակ էֆեկտը։ Եվրոպան նույնպես չի կարող կանխել ՇՀԿ-ի տեսքով նոր ուժի և ազդեցության կենտրոնի ձևավորումը», - գրել է Պուշկովը իր Telegram ալիքում։


Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի է ունենում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը, իսկ չորեքշաբթի օրը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Պեկինի Տյանանմեն հրապարակում կանցկացնի ռազմական շքերթ՝ նշելու Չինաստանի ժողովրդի դիմադրության պատերազմում և Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։

Քաղաքականություն

Պատահարներ