3 երկրներ կոչ են արել ՄԱԿ-ին չվերականգնել հակաիրանական պատժամիջոցները

Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարներ Աբբաս Արաղչին, Սերգեյ Լավրովը և Վան Ին նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կոչ անելով կազմակերպության Անվտանգության խորհրդին թույլ չտալ «եվրաեռյակի» երկրների կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։


«Մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ ենք անում մերժել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությունը՝ կապված պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի ակտիվացման հետ, և հաստատել իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի և բազմակողմ դիվանագիտության սկզբունքներին», - երեք նախարարների նամակի տեքստը մեջբերում է սոցցանցում Իրանի ԱԳ նախարարի պաշտոնական էջը:


Նախորդ շաբաթ «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) երկրների ԱԳ նախարարները համատեղ հայտարարությամբ հայտնել էին, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին տեղեկացրել են 30 օրվա ընթացքում Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին։


Նախարարները նամակում նաև կոչ են արել «եվրաեռյակին» հրաժարվել իրանական կողմի նկատմամբ ապակառուցողական մոտեցումից:


Նշենք նաև, որ 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի ատոմային ծրագիրը սահմանափակելու դիմաց:  սահմանափակումներից:

Քաղաքականություն

Պատահարներ