Հրդեհ՝ Երևանի Մառի փողոցի բազմահարկ շենքի բնակարաններից մեկում
Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մառի փողոցի նրբանցքի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։16-ին, մարվել՝ 11։33-ին։
Բնակարանի պատշգամբում (մոտ 5 քմ) այրվել են կենցաղային իրեր, բազմոց և դուռ․ տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարանի այլ սենյակներ։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանն ու «Էլիպս»-ի գլխավոր հաշվապահը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկա...
Գազայում Նուսեյրաթ ճամբարի վրա Իսրայելի նոր հարվածի հետևանքով կան զոհեր. Al Jazeera
Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին Իսրայելի պաշտպանության բանակի նոր հարվածի հետևանքով 6...
Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Ալավերդիում. թալանել են ոսկա, արծաթյա զարդերի խանութը
Այսօր՝ օգոստոսի 10-ին, զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններո...
Դանակի գործադրմամբ տարեց կնոջը նախասրահից տարել է ննջասենյակ.ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողո...