Քաղաքականություն

Դիվանագիտական լուծումը դեռ հնարավոր է․ Կալասը՝ Իրանի միջուկային ծրագրի վերբերյալ

Դիվանագիտական լուծումը դեռ հնարավոր է․ Կալասը՝ Իրանի միջուկային ծրագրի վերբերյալ

Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծումը դեռ հնարավոր է, Եվրամիությունը պատրաստ է մասնակցել դրան։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո։


Այսօր ավելի վաղ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության փոխնախագահ և ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել էր, որ Իրանի ԱԳՆ-ն և ՄԱԳԱՏԷ-ն նախատեսում են բանակցությունների երրորդ փուլն անցկացնել, չնայած ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին «գլխավոր խնդիրն» է գործակալության հետ Թեհրանի փոխգործակցության վերսկսման համար:


«Իրանի համար չափազանց կարևոր է թափանցիկություն և համակողմանի համագործակցություն ապահովել ՄԱԳԱՏԷ-ի հետ։ Իրանի միջուկային խնդրի լուծման դիվանագիտական հնարավորությունները շարունակում են բաց մնալ, և ԵՄ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ դրանում: Այսօր ես հանդիպել եմ Ռաֆայել Գրոսիի հետ և հաստատել եմ իմ լիակատար աջակցությունը նրա աշխատանքին»,-նշել է Կալասը X սոցցանցում։


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Հրամանագրի հրապարակումից հետո գործակալության տեսուչներն արտաքսվել են երկրից։ Իրանի արտգործնախարար Արաղչին նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու երկրի որոշմանը, համագործակցության ուղիները փակ չեն:


Իրանում որպես համագործակցության վերականգնման պայման նշել են Իրանի միջուկային օբյեկտների և ատոմային գիտնականների անվտանգության ապահովումը: Փոխգործակցության դադարեցումը կապված է ՄԱԳԱՏԷ-ի և Գրոսսիի հասցեին Իրանի քննադատության հետ՝ կապված Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ֆոնին անգործության հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250