ՆԱՏՕ-ն նոր շտաբ է տեղակայել Ռուսաստանի սահմանների մոտ
ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի տարածաշրջանային հրամանատարության շտաբը իր աշխատանքն է սկսել սեպտեմբերի 1-ին Ֆինլանդիայի Միկելի քաղաքում, որտեղ այն գործում է Ֆինլանդիայի ցամաքային զորքերի շտաբի հետ համատեղ: Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը։
Նշենք՝ Միկելին գտնվում է Ռուսաստանի սահմանից մոտ 140 կմ հեռավորության վրա և Սանկտ Պետերբուրգից 304 կմ հեռավորության վրա: Առաջին փուլում շտաբում կներգրավվեն տասը մասնագետներ, իսկ առաջիկա տարիներին նախատեսվում է նրանց թիվը հասցնել մոտ 50-ի: Հրամանատարական կազմը կձևավորեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների, այդ թվում՝ Ֆինլանդիայի ներկայացուցիչները:
Շտաբի հիմնական խնդիրները ներառում են ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի ղեկավարումը և հյուսիսային տարածաշրջանում ազգային բանակների գործողությունների համակարգումը, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների պլանավորումը, նախապատրաստումը և անցկացումը, նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը ասել է, թե ինչ է զգացել` իր և Պուտինի հանդիպման ժամանակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լիովին գիտակցել է, որ ամերիկյան վարչակազմի ղեկավարն է՝ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպ...
Սլովակիայում Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հանրաքվե է սկսվել
Սլովակիայում սկսվել է հանրաքվե, որով քվեարկության է դրված վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցը։Ինչպես...
Ալուշը՝ Սիրիայում ամերիկյան հետագա ռազմական ներկայության մասին
Սիրիայում ամերիկյան հետագա ռազմական ներկայության մասին որոշումը կայացնելու է Արաբական Հանրապետության ժողովուրդը։ Այս մաս...
Մեզ հիմա անվանում են նավթային պետություն, դա անարդար է. Ալիև
Նավթի համաշխարհային արդյունահանման մեջ Ադրբեջանի մասնաբաժինը կազմում է 0,7 տոկոս, ուստի անարդար է նրան անվանել նավթային...