ԱՄՆ-ն կուսումնասիրի Ռուսաստանի դեմ գործողությունների բոլոր տարբերակները

Այս շաբաթ ԱՄՆ իշխանությունները մտադիր են մանրամասնորեն ուսումնասիրել Ռուսաստանի դեմ գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները՝ կապված Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Fox Business-ին տված հարցազրույցում։


«Կարծում եմ, որ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բոլոր տարբերակները սեղանին են, և մենք դրանք շատ մանրամասն կուսումնասիրենք այս շաբաթ», - նշել է նա՝ մեկնաբանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հավանականությունը։


Բեսենթի խոսքով՝ Ռուսաստանի դեմ նոր միջոցառումներ քննարկելու որոշումը պայմանավորված է նրանով, որ Մոսկվան ակտիվացրել է Ուկրաինայի տարածքում հարվածները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի Ալյասկայում հանդիպումից հետո։


Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Պուտինը և Թրամփը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի լուծման ուղիները Ալյասկայում բանակցությունների ժամանակ։ Օգոստոսի 18-ին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և մի քանի եվրոպական երկրների ղեկավարների։


Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Կիևի անվտանգության երաշխիքները հիմնված կլինեն «կամավորների կոալիցիայի» աշխատանքի վրա, որը կարող է ներառել բազմազգ ուժեր։

Քաղաքականություն

Պատահարներ