Ֆրանսիան պատմության մեջ առաջին անգամ պարտվել է Թունիսին
Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունում Ֆրանսիան պատմության մեջ առաջին անգամ պարտվել է Թունիսին, խաղն ավարտվել է 1։0 հաշվով։
Հանդիպումը կայացել է նոյեմբերի 30-ին Ռայան քաղաքի «Eduction City» մարզադաշտում։
Հաշիվը 58-րդ րոպեին բացել է թունիսցի կիսապաշտպան Վահբի Խազրին, հաղորդում է Sport-Express-ը։
90+8-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել ֆրանսիացի Անտուան Գրիզմանը, սակայն դրվագի տեսագրությունից հետո գնդակը չեղարկվել է։
Չնայած պարտությանը, Ֆրանսիան կարողացել է պահպանել առաջատարի դիրքը D խմբում, իսկ Թունիսը չի կարողացել նվաճել նոկաուտ փուլի ուղեգիրը:
Բացի այդ, չորեքշաբթի Ավստրալիայի հավաքականը 2006 թվականից ի վեր առաջին անգամ դուրս է եկել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ 1։0 հաշվով ավստրալացիները խմբային փուլի երրորդ տուրի խաղում հաղթել են Դանիայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի է ունեցել «Էլ Ջանուբ» մարզադաշտում։
Դանիացիների դարպասը 60-րդ րոպեին գնդակ է ուղարկել Մեթյու Լեկին։