Լավ կլինի նաև, որ հայ և հնդիկ զինվորականները համատեղ վարժանքներ անցկացնեն․ Րինա Պանդեյ
Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Րինա Պանդեյը անդրադարձել է շրջանառվող լուրերին, որ Հայաստանը Հնդկաստանից զենք և զինամթերք է գնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով Հայաստանին զենքի վաճառքի վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերի վերաբերյալ հարցին, Պանդեյը պատասխանեց.
«Բոլոր երկրները պաշտպանական համաձայնագրեր ունեն: Եվ շատ լավ է, որ մեկն ունենք այստեղ (Հայաստանում-խմբ.): Եվ մենք կարող ենք համագործակցել համատեղ (զենքի-խմբ) արտադրության շուրջ նույնպես: Պաշտպանության ոլորտում դուք որոշակի փորձ ունեք, մենք ևս որոշակի ունենք, այսպիսով՝ մենք կարող ենք կիսվել այդ փորձառությամբ»- ասել է։ Պանդեյը:
Ռազմական համագործակցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպանը նշեց, որ լավ կլինի նաև, որ հայ և հնդիկ զինվորականները համատեղ վարժանքներ անցկացնեն:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը․ Մարուքյան
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։...
Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները․ Լավրով
Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները, հայտարարել է ՌԴ...
Ինչ է կատարվում Արցախում․ Դավիթ Բաբայանը՝ իր և մյուս նախարարների աշխատանքից ազատման մասին
Քիչ առաջ տեղեկացրինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պ...
Ժամանակավորապես կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Նման որոշում կայացվեց կառավարության այս...