ՖԻՖԱ-ն թիմերին ստիպել է հրաժարվել ծիածանի տեսքով թևկապերից. ի՞նչ է սպառնում ԱԱ-ում ԼԳԲՏ-ին աջակցող ֆուտբոլիստներին
Յոթ ֆուտբոլային թիմեր, ներառյալ Անգլիայի հավաքականը, ստիպված են եղել հրաժարվել Կատարում կայացած ԱԱ-2022-ում ծիածանի տեսքով թևկապեր կրելուց, որոնք ցույց են տալիս իրենց համերաշխությունը ԼԳԲՏ համայնքնի իրավունքների հետ:
Պատճառը ՖԻՖԱ-ի ճնշումն է։ ԼԳԲՏ-ին թևկապով աջակցելու համար նրանց դեղին քարտ է սպառնում, հայտնում է Bloomberg-ը:
«Մենք շատ հիասթափված ենք ՖԻՖԱ - ի որոշումից, սա մենք համարում ենք աննախադեպ», - ասվում է Անգլիայի, Ուելսի, Բելգիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Գերմանիայի եւ Շվեյցարիայի ֆուտբոլային ասոցիացիաների համատեղ հայտարարության մեջ:
Կատարում, որտեղ ընթանում է աշխարհի առաջնությունը, արգելված են միասեռ ամուսնությունները։ ԼԳԲՏ համայնքում կարծում են, որ ֆուտբոլիստների աջակցությունն անհրաժեշտ է նրանց համար, ովքեր Կատարում խտրականություն են զգում:
Ի պատասխան կշտամբանքների՝ ՖԻՖԱ-ն միայն հայտարարել է, որ թույլ կտա թիմերի ավագներին «խտրականության անթույլատրելիության» մասին թևկապեր ունենալ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը չերգեց իր երկրի օրհներգը մեկնարկային խաղից առաջ
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը նախընտրեց չերգել իր երկրի օրհներգը երկուշաբթի օրը՝ Անգլիայի դեմ Աշխարհի առաջնության մե...
ՖԻՖԱ-ն Բելգիայից պահանջել է հեռացնել «սեր» բառը մարզաշապիկներից
ՖԻՖԱ ֆուտբոլային կազմակերպությունը Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիային ստիպում է հեռացնել «սեր» բառը ազգային հավաքականի մարզա...
Ի՞նչ կլինի գարեջրի հետ, որն արգելվել է վաճառել Կատարի աշխարհի առաջնությունում
Գարեջուրը, որն արգելվել է վաճառել Կատարի աշխարհի առաջնությունում կտրվի հաղթող երկրին: Լրատվականները գրում են, որ Budweis...
Հայտնի է` Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերի արժեքը. դրանք ամենաթանկն են վերջին 20 տարվա ընթացքում
Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերը վերջին 20 տարվա ընթացքում ԱԱ խաղերի պատմության ընթացքում ամենաթա...