Հայտնի է` Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերի արժեքը. դրանք ամենաթանկն են վերջին 20 տարվա ընթացքում
Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերը վերջին 20 տարվա ընթացքում ԱԱ խաղերի պատմության ընթացքում ամենաթանկն են: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով հետազոտության արդյունքները:
Այն մարդիկ, որոնք ներկա կլինեն Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության խաղերին, տոմսերի համար գրեթե 40%-ով ավելի կվճարեն, քան նրանք, ովքեր դիտել են 2018 թվականի խաղերը Ռուսաստանում: Հետազոտությունը ցույց է տալիս, որ եզրափակիչի տոմսերն արժեն միջինը 812 դոլար, ինչը 59%-ով ավելի է Ռուսաստանում ԱԱ եզրափակիչ խաղի տոմսերի գնից:
Մինչ Ռուսաստանում երկրպագուները միջինը 254 դոլար են վճարել մեկ նստատեղի համար, Կատարում խաղերի տոմսերն արժեն միջինը 340 դոլար:
«Կատարում մեկնարկելիք ԱԱ-ն արդեն համարվում է ամենաթանկ աշխարհի առաջնությունը: Երկրում վեց նոր մարզադաշտերի կառուցումը և երկու այլ մարզադաշտերի ամբողջական վերանորոգումը արժեցել են մոտ 3 միլիարդ դոլար»,- ասվում է հետազոտության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Սկանդալ` Կատարում. Էկվադորի ֆուտբոլիստներին մեծ գումարներ են վճարել, որպեսզի նրանք պարտվեն բացման խաղում
Մերձավոր Արևելքի հետազոտությունների բրիտանական կենտրոնի լրագրող, քաղաքական վերլուծաբան Ամջադ Թահան հայտարարել է, որ Կատա...
Ի՞նչ կլինի գարեջրի հետ, որն արգելվել է վաճառել Կատարի աշխարհի առաջնությունում
Գարեջուրը, որն արգելվել է վաճառել Կատարի աշխարհի առաջնությունում կտրվի հաղթող երկրին: Լրատվականները գրում են, որ Budweis...
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը չերգեց իր երկրի օրհներգը մեկնարկային խաղից առաջ
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը նախընտրեց չերգել իր երկրի օրհներգը երկուշաբթի օրը՝ Անգլիայի դեմ Աշխարհի առաջնության մե...
ՖԻՖԱ-ն թիմերին ստիպել է հրաժարվել ծիածանի տեսքով թևկապերից. ի՞նչ է սպառնում ԱԱ-ում ԼԳԲՏ-ին աջակցող ֆուտբոլիստներին
Յոթ ֆուտբոլային թիմեր, ներառյալ Անգլիայի հավաքականը, ստիպված են եղել հրաժարվել Կատարում կայացած ԱԱ-2022-ում ծիածանի տեսք...