Զարմանալի, կախարդական խաղացող. Ռոնալդուն խոսել է Մեսսիի հետ հարաբերությունների մասին
Կրիշտիանու Ռոնալդուն Պիրս Մորգանին տված հարցազրույցում խոսել է Լիոնել Մեսսիի հետ իր հարաբերությունների մասին։ Նրանք երկուսն էլ խաղադաշտում մրցակիցներ են եղել գրեթե երկու տասնամյակ, բայց Ռոնալդուն ասում է, որ հարգում է «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկրին: Նա նաև ընդունում է, որ ինքն իրեն բացառելով, լավագույն խաղացողն է, ում տեսել է իր նախկին մարզիչ Զինեդին Զիդանի հետ միասին:
«Նա զարմանալի, կախարդական խաղացող. 16 տարի է, ինչ նրա հետ կիսում ենք բեմը, պատկերացնու՞մ եք, 16 տարի։ Ես նրա հետ հիանալի հարաբերություններ ունեմ։ Մենք ընկերներ չենք՝ այն առումով, որ մենք չենք այցելում միմյանց, չենք խոսում հեռախոսով։ Ոչ, մենք այնպիսի հարաբերություններ ունենք, ինչպիսին թիմակիցներն են: Ես շատ հարգում եմ այն, թե ինչպես է նա միշտ խոսում իմ մասին»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը։