Զելենսկին գնացել է Խերսոն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գնացել է Խերսոն։ Այս մասին տեղեկացրել է «Ուկրինֆորմը»։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Խերսոնը «վերադառնում է Ուկրաինայի վերահսկողության ներքո»։ Նոյեմբերի 12-ին նախագահի գրասենյակում տեղեկացրել էին, որ Խերսոնում եւ մարզում արդեն սկսել են աշխատել մարզի ռազմական աշխատակազմի ղեկավար Յարոսլավ Յանուշեւիչը, Ազգային ոստիկանության եւ Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները։
Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նոյեմբերի 9-ին հատուկ ռազմական գործողության գոտում գործող զորախմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինի առաջարկով հրամայել էր ռուսական զորքերը Խերսոնի մարզում տեղափոխել Դնեպրի աջ ափից, որտեղ գտնվում է մարզկենտրոնը, ձախ ափ։ Սուրովիկինի խոսքով, բոլոր խաղաղ բնակիչները՝ ավելի քան 115 հազար մարդ, ովքեր ցանկացել են, արդեն տարհանվել են աջ ափից։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Ադրբեջանը ԼՂ հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում, միևնույն ժ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 15-...
Ժամանակավորապես կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Նման որոշում կայացվեց կառավարության այս...
Բայդենը՝ Խերսոնից Ռուսաստանի նահանջի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Խերսոնից զորքը հանելու Մոսկվայի որոշման մասին. նա ասել է, որ դա սպասելի էր և վկայում է Ռո...