Ռոնալդուն ասել է, որ իրեն ստիպել են հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին և ասել, որ նրանք փորձել են ստիպել իրեն հեռանալ ակումբից։ Ֆուտբոլիստի խոսքով՝ մարզչի փոփոխությունից հետո ակումբում էվոլյուցիա չի եղել, գրում է Kommersant-ը։
«Ես չեմ հարգում նրան (Էրիկ տեն Հագային), քանի որ նա չի հարգում ինձ… Ոչ միայն մարզչին, այլև ակումբի մյուս երկու-երեք տղաներին: Ես ինձ դավաճանված էի զգում»,- ասել է ֆուտբոլիստը լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում (մեջբերում է AFP-ն):
Ռոնալդուին հարցրել են՝ արդյոք նրանք փորձում են ստիպել իրեն հեռանալ ակումբից։ «Այո, ես ինձ դավաճանված էի զգում, և զգում էի, որ որոշ մարդիկ չեն ցանկանում, որ ես այստեղ լինեմ ոչ միայն այս տարի, այլ նաև անցյալ տարի»,- պատասխանել է հարձակվողը։
Անցած մրցաշրջանում Ռոնալդուն անգլիական ակումբի լավագույն ռմբարկուն էր, սակայն նոր մարզիչը նրան չընդգրկեց հիմնական կազմում։ «Տոտենհեմի» դեմ խաղում նա հանդիպման 89-րդ րոպեին դեմարշ արեց՝ վեր կացավ պահեստայինների նստարանից և գնաց տրիբունայի տակ։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դրանից հետո նա լքել է մարզադաշտը։
37-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող, Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի հաղթող։ Նա «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Յուվենտուսից» 2021 թվականին։