ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կատար - Էկվադոր` 0։2. պատմական առաջնություն

Կատարում մեկնարկել է Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Այն առաջին անգամ անցկացվում է ձմռանը, արաբական երկրում և երկրորդ՝ ասիական երկրում (առաջինը Կորեայում և Ճապոնիայում էր 2002 թվականին): Բացի դա, այն վերջինն է, որին մասնակցում են 36 թիմեր, հաջորդիվ կայանալիք ԱԱ-ներում կլինեն 48 թիմեր:

Նշենք, որ A խմբի առաջին տուրում Կատարը այս պահին մրցում է Էկվադորի հավաքականի հետ (0։2):

 

Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց հարավամերիկյան թիմի կիսապաշտպան Էներ Վալենսիան՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Opta Sports վիճակագրական պորտալի տվյալներով՝ աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ մրցաշարի առաջին գոլը խփվել է 11 մետրանոցից։
 

Նաև այս 11 մետրանոցն առաջինն էր Էկվադորի հավաքականի համար աշխարհի առաջնությունում։ Նախկինում թիմն աշխարհի առաջնությունում անցկացրել է 11 հանդիպում։

 

Բացի դա, Վալենսիան 31-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ՝ Անխելո Պրեսիադոյի գոլային փոխանցումով։
 

Աշխարհի առաջնության հերթական հանդիպումը, որում կխաղան Անգլիայի ու Իրանի հավաքականները, կկայանա վաղը՝ նոյեմբերի 21-ին։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 16:00-ին։

 

 Ի դեպ, Աշխարհի առաջնությունների պատմության մեջ բացման խաղերում հյուրընկալող երկրի հավաքականը պարտություն չի կրել։