Ո՞վ ձեռք կբերի «Լիվերպուլը»
Dubai International Capital-ը՝ Դուբայի կառավարության պետական ֆոնդի՝ Dubai Holding-ի ներդրումային ենթաբաժինը, դիտարկում է «Լիվերպուլը» ձեռքբերելու հնարավորությունը, հայտնում է Mirror-ը:
Գործարքի արժեքը կարող է 4,9 մլրդ եվրո կազմել: Հաղորդվում է նաև, որ արաբական ընկերությունը 2007 թվականին արդեմ հավակնել է «Լիվերպուլը» գնելուն, սակայն 300 մլն եվրոյից փոքր-ինչ ավելի առաջարկը մերժվել է:
Ավելի վաղ Fenway Sports Group-ի հիմնադիր և «Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Հենրին նշել էր, որ թիմից պատրաստ է բաժանվել 4,6 մլրդ եվրոյի դիմաց:
Ամերիկացի գործարարը 2010 թվականին է ձեռք բերել «Լիվերպուլը»: Այս ընթացքում թիմը հաղթել է Չեմպիոնների լիգան (2019), անգլիական Պրեմիեր-լիգան (2020), ՈՒԵՖԱ-ի Սուպերլիգան (2019), Անգլիայի Գավաթը (2022), Անգլիայի Սուպերգավաթը (2022), անգլիական լիգայի Գավաթը (2012, 2022):