Էրդողանը մեկնաբանել է «հացահատիկային միջանցքի» վերականգնումը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը «հացահատիկային միջանցքի» վերականգնումը համարում է դիվանագիտական հաջողություն, ըստ նրա՝ դրան նպաստել է Անկարայի հավասարակշռված քաղաքականությունը։
Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանման դադարեցման մասին՝ Կիևի կողմից Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա Սևաստոպոլի ջրերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Ավելի ուշ Էրդողանը հայտնել է, որ Պուտինի հետ բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հացահատիկային միջանցքի վերականգնման վերաբերյալ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը անցյալ չորեքշաբթի հայտարարեց, որ Ռուսաստանը վերսկսում է մասնակցությունը պարենային գործարքին։
«Մենք առանցքային դեր ենք խաղում դիվանագիտության մեջ՝ շնորհիվ մեր խաղաղ քաղաքականության։ Հացահատիկի ճգնաժամի կարգավորումը դիվանագիտական հաջողություն է», – ասել է Էրդողանը՝ Ստամբուլում քաղաքական ֆորումում ելույթ ունենալով։
Նա նշել է, որ այս գործընթացն իրականացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Վլադիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ «հավասարակշռված հարաբերությունների շնորհիվ»։
Հուլիսի 22-ին Ստամբուլում կնքված գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։
Պուտինը սեպտեմբերի սկզբին մատնանշեց, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր պետություններ, այլ ոչ թե Աֆրիկայի կարիքավոր երկրներ: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման հետ կապված «ապրանքային գործարքի» մի մասը չի գործում։ Դրա պատճառով, ըստ նրա, չի բացառվում պայմանագրի խզումը։ Պայմանագրի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու ադրբեջանական լուրերի մասին
«Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն»,-...
Հրապարակվել է վերջին ագրեսիայի հետևանքով զոհված 93 զինծառայողի անուն
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակվել են 2022թ-ի սեպտեմբերի 13-ի ու հաջորդող օրերի ադ...
Հորդանանից գնված զենքը չի մատակարարվել, Հայաստանը տույժ է պահանջում. Civilnet
Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում՝ Gnumner.minfin.am-ում, հրապարակվել է պաշտպանության նախարարության...
Պուտինը խոսել է առանց Ռուսաստանի մասնակցության Պրահայում կայացած հանդիպման մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հայտարարությ...