Թուրքիայի հետ հարաբերություններում բարդությունները հաղթահարված են. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2023թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին։
Նրա խոսքով.
«Չեմ ճշտել՝ այսպիսի վիճակագրություն նախկինում երբևէ արձանագրվել է, թե չէ, բայց համենայն դեպս սա սովորական վիճակագրություն չէ, և արժանի է արձանագրելու. 2022թ. բացառիկ է նրանով, որ ՀՀ ղեկավարն ուղիղ շփումներ է ունեցել առանց բացառության բոլոր հարևան երկրների ղեկավարների հետ՝ հեռախոսազրույցներ են եղել, հանդիպումներ են եղել»։
Այս համատեքստում Փաշինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին։ Ըստ նրա. «Շատ կարևոր եմ համարում այս տարի և հեռախոսազրույց, և հանդիպում ենք ունեցել Թուրքիայի ղեկավարի հետ»։
Փաշինյանը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերություններում կոմունիկացիոն բարդույթներն ու բարդությունները հաղթահարված են։ Ըստ նրա, սա շատ կարևոր փոփոխություն է, և պետք է առաջ տանել խաղաղության օրակարգը։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան հստակեցրել է` ոչ թե միջանցք, այլ երթուղի
«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը»,- այսպես է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի մ...
«Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի». Ռաիսի
Թեհրան մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Թեհրանի «Սադաբադ» համալիրում մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ...
«ՀՀ տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է գտնվեն մեր հսկողության տակ». Փաշինյան
«Հաղորդակցությունները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով, պետք է գտնվեն ՀՀ լիակատար վերահսկողության տակ և շահագո...
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում. Միրզոյան
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախար...