Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում. Միրզոյան
Թուրքիայի հետ շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Հանրահայտ է, որ գործընթացն առանց նախապայմանների է և, միևնույն ժամանակ, թուրքական կողմն անընդհատ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ է կապում, որը, ինչ-որ առումով, ինքնին մի քիչ նախապայման է հիշեցնում, բայց, դրան զուգահեռ, շատ կոնկրետ քննարկումներ են ընթանում, այդ թվում՝ հատուկ ներկայացուցիչների մակարդակում», - ասաց նա:
Միրզոյանի խոսքով՝ խոսակցությունը մի քանի կոնկրետ քայլերի մասին է, այդ թվում՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման վերաբերյալ:
«Կարող եմ ասել, որ առաջընթաց կա, խոսակցությունը շարունակվում է, ու կարող եմ ասել նաև, որ ակնկալում եմ ու հույս ունեմ, որ մոտ ապագայում դրական արդյունքներ կլինեն», - ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞ր դեպքում ՀՀ-ն կընդունի եռակողմ միջխորհրդարանական բանակցությունների առաջարկը
Երեկ ՌԻԱ Նովոստիին գրել էր՝ մեջբերելով իր աղբյուրին, որ հերթական եռակողմ միջխորհրդարանական բանակցությունները Ռուսաստանի,...
Զախարովան հստակեցրել է` ոչ թե միջանցք, այլ երթուղի
«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը»,- այսպես է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք...
ՀՀ ԱԺ-ն` Իրանի խորհրդարանի խոսնակի` Բաքու այցի չեղարկման և Երևան գալու լուրերի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիֆաբին չեղարկել...
«Տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի». Ռաիսի
Թեհրան մեկնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի Թեհրանի «Սադաբադ» համալիրում մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի...