ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անվերապահորեն հավատում եմ վարչապետին. Լոռվա մարզպետ
Խաղաղության պայմանագրի մասին շատ լավ կարծիք ունեմ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Հարցին, թե խաղաղության պայմանագրի որ տարբերակն է ավելի նախընտրելի իր համար, նա պատասխանեց. «Այդ հարցերն ինձ չի ուղղված: Ես պատասխանատու չեմ այդ հարցերի համար, դրա համար կա ԱԳՆ: Կան բաներ, որ չի կարելի հրապարակային խոսել»:
Նա նաեւ վստահություն հայտնեց, որ այս իրավիճակում կարող է խաղաղություն հաստատվել:
«Ես հավատում եմ, որ խաղաղություն լինելու է, անվերապահորեն վստահում եմ մեր կառավարությանը, վարչապետին, ԱԳՆ-ին»:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ համագումար է անցկացնում: Համագումարին մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ կուսակցությունը իր նախորդ՝ 5-րդ համագումարը անցկացրել էր 2019 թվականի հունիսին։ Վարչության նախագահ էր ընտրվել Սուրեն Պապիկյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շփոթվել, էն փողոցն են նորոգել, որտեղ տեղացի պաշտոնյաներ են ապրում․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետն ընթերցեց այն համայնքների փողոցների ցանկը, որտեղ իրականացվել են ասֆալտապատման, վե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ սրճարաններից մեկում բռնկված հրդեհից զոհերի և վիրավորների թիվն ավելանում է
Կոստրոմայի «Պոլիգոն» սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով յոթ մարդ է մահացել, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Ռիա նո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուտով Երևանում կլինեն նոր տրոլեյբուսները․ քաղաքապետը կադրեր է հրապարակել
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նոր տրոլեյբուսների՝ Երևան ժամանելուն շատ քիչ է մնացել։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրասնոդարի երկրամասի Եյսկում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքերի վրա
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի շենքերի վրա, վթարի վայրում խոշոր հրդեհ է տեղի ունեցել...