Որտե՞ղ և ե՞րբ կհանդիպեն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 2-ին Բիշքեկում։ Այս մասին հայտարարել է Համագործակցության գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը:
«Ղրղզստանի Հանրապետության առաջարկով որոշվել է 2023 թվականի հունիսի 2-ին Բիշքեկում անցկացնել կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը», - հանդիպման ժամանակ ասել է Լեբեդևը։
Նշենք, որ այսօր Աստանայում տեղի է ունենում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Թուրքմենստանի փոխվարչապետ Խոջամիրադ Գելդիմիրադովը։
Նմանատիպ հոդվածներ
«Երևանի նման քայլը դժվար կլինի համարել բարեկամական». ՌԴ ԱԳՆ-ն սպասում է Հայաստանի պատասխանին
Մոսկվան դիմել է Երևանին պարզաբանումների համար. այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Մարիա Զախարովան՝ Հ...
«Հայաստանը ՀԱՊԿ-ի արտահերթ նիստ է նախաձեռնել, երկու ակնկալիք ունենք ՀԱՊԿ-ից». Փաշինյան
Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ...
Զատուլինը` ՀՀ իր մուտքի արգելքի մասին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Yerevan.Today-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ իր մուտքի արգելքը։ «Դա...
Հայ-թուրքական սահմանին առաջիկայում հանդիպում է նախատեսվում. ՀՀ ԱԳՆ
Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների ...