Պուտինը կմասնակցի՞ ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանը. Պեսկովը պատասխանել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է մասնակցել ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո՛, նախատեսում է», – ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահի կմասնակցի նիստին։
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 28-ին։
Նշվում է, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստան ուղարկած ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։
Նիստի ժամանակ կքննարկվեն նաև ՀՀ–ին աջակցություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը նախաձեռնում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել։
Նմանատիպ հոդվածներ
«Երևանի նման քայլը դժվար կլինի համարել բարեկամական». ՌԴ ԱԳՆ-ն սպասում է Հայաստանի պատասխանին
Մոսկվան դիմել է Երևանին պարզաբանումների համար. այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Մարիա Զախարովան՝ Հ...
«Հայաստանը ՀԱՊԿ-ի արտահերթ նիստ է նախաձեռնել, երկու ակնկալիք ունենք ՀԱՊԿ-ից». Փաշինյան
Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ...
Զատուլինը` ՀՀ իր մուտքի արգելքի մասին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Yerevan.Today-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ իր մուտքի արգելքը։ «Դա...
Հայ-թուրքական սահմանին առաջիկայում հանդիպում է նախատեսվում. ՀՀ ԱԳՆ
Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների ...