Աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանը` իր հաղթանակի մասին
Ըմբշամարտի Մ23 աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր հաղթանակին` մասնավորապես նշելով.
«Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ շնորհավորանքների համար, սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է, ոչ-ոքի չեմ առանձնացնի, մեր բոլորիս ջանքերով ես նվաճեցի Մ23 տարեկանների կրկնակի աշխարհի չեմպիոն կոչումը։ Շնորհակալ եմ, որ կաք, որ իմ կողքին եք, ուղղում եք սխալներս, որ հաջորդ մրցաշարերին նույնպես լավ մարզավիճակով ներկայանամ։ Դեռ դժվար ճանապարհներ պետք է անցնենք մեկս մյուսին օգնելով ու հավատալով: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիցդ»,-գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկ Պոնտեվեդրայում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Մ23 տարեկան առաջնությունում 7։5 հաշվով հաղթեց Ղրղզստանը ներկայացնող մարզիկին և դարձավ աշխարհի չեմպիոն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը նվաճեց առաջին ոսկե մեդալը սամբոյի աշխարհի առաջնությունում
Շիրակի մարզպետարանի Մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Երևանում ընթա...
Հայտնի է` Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերի արժեքը. դրանք ամենաթանկն են վերջին 20 տարվա ընթացքում
Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերը վերջին 20 տարվա ընթացքում ԱԱ խաղերի պատմության ընթացքում ամենաթա...
Սկանդալ` Կատարում. Էկվադորի ֆուտբոլիստներին մեծ գումարներ են վճարել, որպեսզի նրանք պարտվեն բացման խաղում
Մերձավոր Արևելքի հետազոտությունների բրիտանական կենտրոնի լրագրող, քաղաքական վերլուծաբան Ամջադ Թահան հայտարարել է, որ Կատա...
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը չերգեց իր երկրի օրհներգը մեկնարկային խաղից առաջ
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը նախընտրեց չերգել իր երկրի օրհներգը երկուշաբթի օրը՝ Անգլիայի դեմ Աշխարհի առաջնության մե...