4 ոսկե և 4 բրոնզե մեդալ՝ Թուրքիայում անցկացված հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունից
Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականը հոկտեմբերի 14-ից 23-ը ԿԳՄՍՆ աջակցությամբ Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցել է հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել է 8 մարզիկ՝ 4 աղջիկ և 4 տղա:
Ի դեպ, մասնակիցներից 2-ը զինհաշմանդամներ են: Երկու օրվա հանրագումարում Հայաստանի ներկայացուցիչներին հաջողվել է նվաճել 8 մեդալ՝ 4 ոսկե և 4 բրոնզե: