ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթարյանի ավելացված ժամանակի վերջին րոպեին խփած գոլը հաղթանակ պարգևեց «Ինտերին»
Ա Սերիայի 11-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Ֆիորենտինային» և 4-3 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին․ Լաուտարոյի փոխանցումից հետո Բարելան գրավեց մրցակցի դարպասը։ 15-րդ րոպեին Լաուտարոն կրկնապատկեց հաշիվը։
33-րդ և 60-րդ րոպեներին տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը, բայց 73-ին մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Ֆիորենտինայի» դարպասին և Լաուտարոն անվրեպ իրացրեց այն։ Տանտերերը չհանձնվեցին և հիմնական ժամանակի վերջին րոպեին Յովիչը կրկին հավասարեցրեց հաշիվը։ Բայց սա էլ դեռ ամենը չէր․ ավելացված ժամանակի 4-րդ րոպեին դարպասային հրապարակում մրցակցի ֆուտբոլիստի՝ գնդակը հեռացնելու փորձից հետո այն հայտնվեց Մխիթարյանի մոտ և նա գրավեց դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս խաղից հետո «Ինտերը» 21 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Ֆիորենտինան» 10 միավորով՝ 13-րդ։