Կրիշտիանու Ռոնալդուին կտուգանեն
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Կրիշտիանու Ռոնալդուին կտուգանի 720 հազար ֆունտ ստերլինգով, հաղորդում է TalkSport-ը։ Այս գումարը պորտուգալացու 2 շաբաթվա աշխատավարձն է:
Պատճառը նրա սկանդալային վարքն է «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության նախորդ տուրի հանդիպման վերջնամասում։ Պահեստայինների կազմում մնացած Ռոնալդուն հեռացել էր հանդիպման ավարտից շուտ՝ հիմնական ժամանակի վերջին րոպեին, երբ դեռ 2 փոփոխության հնարավորություն ուներ հոլանդացի մարզիչ Էրիկ տեն Հագը: «Մանչեսթեր Յունայթեդը» այդ խաղում հաղթել էր 2:0 հաշվով։
Նշենք, որ այդ խաղից հետո Ռոնալդուն դուրս մնաց Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղի հայտացուցակից: Այդ խաղը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 22-ին։