Մեսսին ներդրումային ընկերություն է հիմնել, որը կառավարելու է ազգությամբ հայ Ռազմիկ Հովակիմյանը
Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հիմնադրել է ներդրումային ընկերություն: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ նշելով, որ նորաստեղծ հոլդինգի հիմնական նպատակը լինելու է ամբողջ աշխարհում սպորտի, ԶԼՄ-ների և տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումներ կատարելը:
Նշվում է, որ Մեսսիի հիմնական ներդրումային գործիքը կդառնա Սան Ֆրանցիսկոյում տեղակայված Play Time Sports-Tech HoldCo LLC-ն, որը կկառավարի Graph Ventures վենչուրային ընկերության գործընկեր Ռազմիկ Հովակիմյանը։
Ըստ գործակալության՝ Հովակիմյանը նաև Matchday.com ֆուտբոլային ձեռնարկության համահիմնադիրն է, որը Play Time-ն իր առաջին ներդրողն է համարում։
Հովակիմյանը ասել է, որ «նրանք ցանկանում են շարունակել ուղղակի և երկարաժամկետ ազդեցություն ունենալ դաշտում և դրանից դուրս»:
Ըստ լրատվամիջոցի՝ հրապարակված հայտարարության մեջ չի նշվում ներդրումների գումարը: