Կորցնել Ղրի՞մը, թե՞ կիրառել միջուկային զենք. Որ տարբերակը կընտրի Ռուսաստանը՝ ըստ Իլոն Մասկի
Tesla-ի համահիմնադիր Իլոն Մասկը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կօգտագործի, եթե գնահատի, որ իրեն սպառնում է Ղրիմի կորուստը կամ էլ «լիակատար պարտություն» Ուկրաինայի պատերազմում, գրում է The National News-ը:
«Եթե Ռուսաստանը բախվի Ղրիմը կորցնելու կամ մարտադաշտում միջուկային զենք օգտագործելու ընտրության առաջ, նա կընտրի երկրորդը»,- գրել է Մասկը թվիթերյան քննարկման մեջ:
«Եթե մենք միջուկային հարված հասցնենք Ռուսաստանին, նրանք մեզ կխոցեն, և մենք կունենանք 3-րդ համաշխարհային պատերազմ»,- գրել է նա:
[52e8b4fd2c5818b33c199515298e7af9.jpeg]
Լրատվամիջոցը նկատում է, որ ամերիկացի մեծահարուստի մեկնաբանությունները արվում են այն ժամանակ, երբ ռուսական ուժերը ուժեղացրել են Կիևի ռմբակոծությունը: Ուկրաինայի մայրաքաղաքը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ խոցվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերով, ինչի հետևանքով բնակիչները շտապում են ապաստարաններ:
Մասկը նաև չի բացառել, որ Մոսկվան կդիմի միջուկային զենքի օգտագործմանը, եթե բախվի Ուկրաինայում «լիակատար պարտության»: Շարունակվող հակահարձակման արդյունքում ուկրաինական ուժերը դուրս մղեցին ռուսական զորքերը Արևելյան Ուկրաինայի մի քանի շրջաններից:
«Եթե Ռուսաստանը բախվի իրենց բանակի ոչնչացմանը և ՆԱՏՕ-ի կողմից լիակատար պարտությանը, նրանք կօգտագործեն միջուկային զենքեր»,- գրել է նա, -«Այդ դեպքում ՆԱՏՕ-ն կպատասխանի միջուկային զենքերով, և քաղաքակրթությունն ավարտված է»:
«Այս սցենարով Ռուսաստանը չի ստանում Ղրիմը, այնպես որ դուք կարող եք մխիթարվել այդ մտքից՝ դիտելով, թե ինչպես են բարձրանում սնկային ամպերը»,- գրել է նա մեկ այլ թվիթում։
Նմանատիպ հոդվածներ
Տպավորություն է, որ Թուրքիան ավելի շահագրգիռ է այսպես կոչված միջանցքով, քան Ադրբեջանը. Միրզոյան
Մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար, բայց բոլոր բացվելիք են...
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Աբդոլլահիանը
Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցո...
Ընթանում է Միրզոյանի և Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը
Տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ընդլայնված կազմով հանդիպումը։ Ա...
Աստանայում մեկնարկել է Միրզոյան - Լավրով - Բայրամով հանդիպումը
Աստանայում ընթանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհ...