Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է վաճառել Ռոնալդուին. որքան գին է սահմանվել
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն։ Մանկունիացիները պատրաստ են 37-ամյա ֆուտբոլիստին վաճառել 11 մլն եվրոյի դիմաց։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, խոսքը Ռոնալդուի տրանսֆերն ամերիկյան «Ինտեր Մայամիին» վաճառելու մասին է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դևիդ Բեքհեմի թիմը պորտուգալացուն պատրաստ է մեկ մրցաշրջանի համար 34 մլն եվրո աշխատավարձ վճարել։
Հիշեցնենք՝ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ռոնալդուն մտադիր է հեռանալ ՄՅՈՒ-ից, թեև եվրոպական ակումբները հետաքրքրված չեն նրա ծառայություններով։ Այդ իսկ պատճառով Ռոնալդուն նաև այլ մայրցամաքներից է տարբերակներ դիտարկում։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում 9 հանդիպման է մասնակցել և դարձել 1 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ի ավիահարվածները փոխում է պատերազմի բնույթը. Մակրոն
Ուկրաինայի ենթակառուցվածքին Ռուսաստանի ավիահարվածները պատերազմի «բնույթի խորքային փոփոխություն» են: Այս մասին հայտարարել...
Կասիլյասը խոստովանել է` համասեռամոլ է․ Պույոլն էլ առաջարկել է պատմել իրենց պատմությունը
«Ռեալի» լեգենդ Իկեր Կասիլյասը անսպասելի խոստովանությամբ է հանդես եկել Թվիթերի իր միկրոբլոգում․ «Ես համասեռամոլ եմ։ Խնդրո...
Կասիլյասը հեռացրել է սկանդալային գրառումը
Իկեր Կասիլյասը ջնջել է իր թվիթն այն մասին, որ նա գեյ է։ Իսպանական հայտնի AS թերթը բացատրում է, որ Կասիլյասն այդ գրառմամբ...
Նովակ Ջոկովիչը նվաճեց 90-րդ տիտղոսը
Սերբ Նովակ Ջոկովիչը նվաճեց Աստանայում (Ղազախստան) անցկացված ATP-500 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում աշխարհի...