Կասիլյասը հեռացրել է սկանդալային գրառումը
Իկեր Կասիլյասը ջնջել է իր թվիթն այն մասին, որ նա գեյ է։ Իսպանական հայտնի AS թերթը բացատրում է, որ Կասիլյասն այդ գրառմամբ, ըստ ամենայնի, «հեգնել է», որպեսզի հերքի իր մասին տարածվող այն լուրերը, թե իբր վերջինս ինտիմ կապեր ունի որոշ իսպանացի պարուհիների և դերասանուհիների հետ:
«Նա ցանկանում է, որ ԶԼՄ-ները դադարեն կեղծ լուրեր տարածել, որոնք իրեն ամեն շաբաթ կապում են նոր կանանց հետ», - հավելել է AS-ն:
Հիշեցնենք, որ քիչ առաջ «Ռեալի» լեգենդ Իկեր Կասիլյասը անսպասելի խոստովանությամբ հանդես եկավ Թվիթերի իր միկրոբլոգում` գրելով.
«Ես համասեռամոլ եմ։ Խնդրում եմ հարգել ինձ»։
Կասիլյասի շոկային գրառման մեկնաբանություններում էլ «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը գրել է․ «Եկել է ժամանակը, որպեսզի պատմենք մեր պատմությունը, Իկեր»։
Հիշեցնենք՝ 2009 թվականին Կասիլյասը սկսեց հանդիպել հաղորդավարուհի Սառա Կարբոներոյի հետ։ 2016 թվականի մարտի 20-ին նրանք ամուսնացան։ Զույգը 2 տղա ունի։ 2021 թվականի մարտի 12-ին նրանք բաժանվեցին 12 տարվա համատեղ կյանքից հետո։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ի ավիահարվածները փոխում է պատերազմի բնույթը. Մակրոն
Ուկրաինայի ենթակառուցվածքին Ռուսաստանի ավիահարվածները պատերազմի «բնույթի խորքային փոփոխություն» են: Այս մասին հայտարարել...
Կասիլյասը խոստովանել է` համասեռամոլ է․ Պույոլն էլ առաջարկել է պատմել իրենց պատմությունը
«Ռեալի» լեգենդ Իկեր Կասիլյասը անսպասելի խոստովանությամբ է հանդես եկել Թվիթերի իր միկրոբլոգում․ «Ես համասեռամոլ եմ։ Խնդրո...
Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է վաճառել Ռոնալդուին. որքան գին է սահմանվել
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն։ Մանկունիացիները պատրաստ են...
Նովակ Ջոկովիչը նվաճեց 90-րդ տիտղոսը
Սերբ Նովակ Ջոկովիչը նվաճեց Աստանայում (Ղազախստան) անցկացված ATP-500 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում աշխարհի...