Հայաստանում օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 10-ի գիշերը` շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:
Երևան քաղաքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ:
Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +20...+22–ի, առաջիկա գիշերը` +11...+13 աստիճանի սահմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Մառախուղ ավտոճանապարհներից մեկում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհ...
Եղանակի տեսությունն առաջիկա օրերի համար
Այսօր և առաջիկա օրերին Հայաստանում անձրև չի գա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության...
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ...