Մենք գործ ունենք վայրենիների հետ. պատժամիջոցներ, զինամթերք ու դեօկուպացիա, հիմա. Զոհրաբ Մնացականյան
Ադրբեջանցի ագրեսորների կողմից հայ զինծառայողների գնդակահարության ահասարսուռ կադրերը հարված են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի` խաղաղության հասնելու ջանքերին: Այս մասին իր թվիթերան իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք գործ ունենք վայրենիների հետ: Ոչ մի առաջխաղացում չի կարելի ակնկալել` առանց ադրբեջանցիների նկատմամբ գործողությունների: Պատժամիջոցներ, զինամթերք ու դեօկուպացիա: Հիմա»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ սոցիալական ցանցերում մի տեսանյութ է տարածվել, որում երեւում է` ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ գերիներին:
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է Միրզոյան -Բայրամով հանդիպումը
Ժնևում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյա...
Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վեհափառ Հայրապե...
Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն վաղը. Sabah
Թուրքական իշխանամետ Sabah պարբերականը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում հանդիպելու է Հայաստան...
Միրզոյանը, Բլինքենն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Հոկտեմբերի 4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար...