Միրզոյանը, Բլինքենն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Հոկտեմբերի 4-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Կողմերն իրենց կարծիքներն են ներկայացրել հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման վերաբերյալ:
Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում ընդգծվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման կարևորությունը:
Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման ու Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն վաղը. Sabah
Թուրքական իշխանամետ Sabah պարբերականը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում հանդիպելու է Հայաստան...
Ավարտվել է Փաշինյանի Ալիևի, Մակրոնի ու Միշելի քառակողմ հանդիպումը
Պրահայում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվ...
Պրահայում մեկնարկել է Փաշինյան - Էրդողան հանդիպումը
Այս րոպեներին Պրահայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հիշեցն...
Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վեհափառ Հայրապետի հր...