Սպորտ
Տալալաևը մեկնաբանել է Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին լուրերը
Lilit T.
Գրոզնիի «Ախմատի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը մեկնաբանել է տեղեկությունը, թե ինքը կարող է զբաղեցնել Հայաստանի հավաքականի պաշտոնը:
«Ասում են՝ ես կգլխավորեմ Հայաստանի հավաքականը։ Ասում են՝ հավերին կթում են։ Ով է ասում՝ նրան էլ հարցրեք»,- Տալալաևի խոսքը փոխանցում է առաջնության թղթակից Իլյա Նիկուլնիկովը։
Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հետ:
Հոկտեմբերի 1-ին Metaratings կայքը տեղեկություն է հրապարակել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն կապ է հաստատել ռուս մարզիչ Անդրեյ Տալալաևի հետ և Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկ արել: Նշվում է, որ Տալալաևը ժամանակ է խնդրել մտածելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Սպորտ բաժնից
UFC-ն պաշտոնապես հայտարարեց տարվա ամենասպասված մենամարտի մասին
Հայ ըմբիշը ոսկե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում
Տհաճ է․ սպասումների մեջ եմ․ Արման Ծառուկյանի անկեղծ խոստովանությունը
Սարսափազու իրավիճակ Թուրքիա-Հայաստան խաղից առաջ. Չանչարևիչ
5.0