Մենք գիտենք, թե որտեղ քանի դի կա, բայց մարմինները դուրս բերելու փորձերը հանդիպել են ադրբեջանական ուժերի ուժեղ կրակին. ԳՇ պետի տեղակալ
Հայկական կողմը գիտի, թե սեպտեմբերի 13-ի՝ ադրբեջանական սադրանքի արդյունքում որտեղ քանի դի կա, սակայն մարմինները դուրս բերելու փորձերը հանդիպել են ադրբեջանական ուժերի ուժեղ կրակին: Այս մասին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն ասել է օտարերկրյա դիվանագետների և լրագրողների հետ հանդիպմանը Վարդենիսում:
ԳՇ պետի տեղակալը հաստատել է անհետ կորած զինխառայողների ծնողների ահազանգը այն մասին, որ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զինծառայողների մարմիններ կան, և ՊՆ-ն դեռ մարմինները դուրս չի բերել:
«Մենք թողել ենք միայն այն դիրքերը, որտեղ մեր զինակից ընկերները զոհվել են: Այսօր մենք իսկապես գիտենք, թե որտեղ մեր ընկերների քանի մարմին ունենք, դա մեր ամենացավոտ տեղն է: Հանուն հայրենիքի կյանքը տված զինծառայողը պետք է զինվորին վայել հանձնվի հողին: Ադրբեջանական կողմը խոստացավ հումանիտար զինադադար, հումանիտար զինադադարը նախատեսում է վիրավորների և աճյունների դուրսբերում, մեր փորձերը՝ դուրս բերելու մեր զինծառայողների՝ մեր զոհված ընկերների աճյունները, հակառակորդի կողմից հանդիպեցին կրակի ուժեղ ազդեցության և հայտարարության, թե ադրբեջանական կողմը կվերադարձնի մեր զինծառայողների մարմինները»,-ասել է Մարտիկյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ իրավիճակ է սահմանին. ՀՀ ՊՆ հաղորդագրությունը
Սեպտեմբերի 29-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարա...
Հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող շարքային Սամվել Գրիգորիի Անթանյանը. ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 27-ին հայտնաբերվել է ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվ...
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն հոկտեմբերի 2-ին. Փաշինյանը՝ Արցախի հարցի մասին
ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի նախագահ Ջեյհուն Բայրամովը առաջիկայում հանդիպելու են: Այս մասին Հանրայինի եթ...
Ինչ է կատարվել Շաքիի գյուղում, և ովքեր են եղել գյուղ ներթափանցած անձինք. մանրամասներ
Սույն թվականի ՝սեպտեմբերի 17-ին ,ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ժամը՝ 14։40-ին գյուղում գործող խանո...