«Ես երեկ հիմարություն ասեցի». Առաջին ալիքի հաղորդավարը ներողություն է խնդրել
Ռուսական Առաջին ալիքի «Время покажет» հաղորդաշարի հաղորդավար Անատոլի Կուզիչովը եթերում ներողություն է խնդրել նախորդ եթերի ժամանակ իր թույլ տված սխալի համար, որի ընթացքում նա հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական վերջին բախումները տեղի են ունեցել ոչ թե ՀՀ ինքնիշխան տարածքում, այլ Լեռնային Ղարաբաղում:
«Ես երեկ հիմարություն ասեցի, սխալվեցի, ու չուղղեցի: Այստեղի մեր փորձագետներից ոմանք հետո ինձ ուղղեցին, սակայն դա այնքան էլ ակցենտավորված տեսք չուներ: Ու քանի որ մեր հաղորդումը հայտնի է նրանով, որ մենք մեր բառերի համար պատասխանատու ենք, եկեք այս անգամ էլ այդպես լինի: Ես երեկ սխալվեցի: Իհարկե, խոսքը գնում էր պետության տարածքում սահմանամերձ շրջանների մասին, այլ ոչ թե չճանաչված Լեռնային Ղարաբաղի, Արցախի մասին: Խոսքը գնում էր հենց կոնկրետ պետության, կոնկրետ Հայաստանի տարածքների մասին: Ներողություն եմ խնդրում այդ հիմար սխալի համար ու ուզում եմ ասել՝ (հայերեն,- խմբ) «շնորհակալություն»,- ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է լրագրողը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 9 օր շրջափակման մեջ գտնված զինծառայողներին հաջողվել է դուրս բերել շրջափակումից․ ՀՀ ՊՆ
9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երիտասարդները տաքսիներով հասնում են Լարս ու փորձում ոտքով հատել սահմանը. իրավիճակը` անցակետում
Այսօր վաղ առավոտյան Auroranews.am-ն ահազանգ ստացավ Վերին Լարսում գտնվող և հերթում սպասող հայերից, այն մասին, որ ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են պատմում հարձակման ենթարկված դիրքերի զինվորները
Ժամկետային զինվորները «Զինուժ Մեդիա»-ին պատմել են ադրբեջանական խմբերին սառնասրտորեն ոչնչացնելու մասին։Մանրամասները՝ տեսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր՝ «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունից
AntiFake.am-ի նոր բացառիկ կադրեր է հրապարակել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյուն...