«Մուրացան»-ում նորածին է մահացել. հայրը հայտնել է, որ դին թղթյա տուփով տեղափոխել են դիահերձարան
Քիչ առաջ լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածում այն մասին, որ Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչը՝ 44-ամյա Ռոմիկ Դ.-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել է, որ իր նորածին երեխան Մուրացանի մանկական հիվանդանոցում մահացել է:
Ըստ տեղեկատվության՝ կանչով մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին Ռոմիկ Դ.-ն հայտնել է, որ իր նորածին երեխան սեպտեմբերի 8-ին ժամանակից շուտ ծնվելու պատճառով «Վեդի» ԲԿ-ից տեղափոխվել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր, քանի որ Վեդիի ԲԿ-ում հայտնել են, որ երեխային անհրաժեշտ է «ակվարիումի» մեջ պահել, և դրա համար պետք է տեղափոխվի Մուրացանի հիվանդանոց, որից հետո սեպտեմբերի 21-ին երեխան մահացել է հիվանդանոցում, և թղթյա տուփով երեխային տեղափոխել են դիահերձարան։
Auroranews-ին ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի փաստով նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե:
Նմանատիպ հոդվածներ
Որդու զոհվելու լուրից ինքնասպանության դիմած տղամարդու որդին պարզվում է՝ չէր զոհվել
Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել այսօր Վարդենիսում: Վարդենիսի բնակիչներից մեկը այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով,...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհից 10 քաղաքացու առաջին բուժօգնության մասին լուրերը կեղծ են
Երևանում նախկին պլաստիկի գործարանի տարածքում այսօր բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի...
Ոչ սթափ վարորդը պարեկին առաջարկել է ռեստորանում հյուրասիրել, մերժում ստանալուց հետո կաշառք առաջարկել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ...
Երկու անձանց սպանած և երեքին դանակահարած տղամարդը ինքն է ներկայացել ոստիկանություն․ մանրամասներ
Օգոստոսի 27-ին՝ ժամը 05.10-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնությ...