Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհից 10 քաղաքացու առաջին բուժօգնության մասին լուրերը կեղծ են

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհից 10 քաղաքացու առաջին բուժօգնության մասին լուրերը կեղծ են
Երևանում նախկին պլաստիկի գործարանի տարածքում այսօր բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Ինչպես արդեն հայտնել էինք, որ այսօր` ժամը 08։30-ին…

Երևանում նախկին պլաստիկի գործարանի տարածքում այսօր բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

 

Ինչպես արդեն հայտնել էինք, որ այսօր` ժամը 08։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

 

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

 

Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ իբր  շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում մոտ 10 քաղաքացու առաջին բուժօգնություն է ցուցաբերել, քանի որ վերջիններիս ինքնազգացողությունը ծխի պատճառով վատացել է։

 

ԱԻՆ-ից Auroranews-ին հայտնեցին, որ տարածվող տեղեկությունները  իրականությանը չեն համապատասխանում։ 

 

 

[d113ab62631489568fa0b4916f6f6d98.jpg]

 

[010d4491d6fa64edff0dbae33c83c308.jpg]

 

[b95b46567512d75edf96c35f14d12d5c.jpg]

 

[db46e6596b55855a68000c63cf7c7d6f.jpg]

 

[7ce8e4446e1d203f8135d739e912a5a8.jpg]

 

[c970e8e205835151383c7cc8b14c3c0c.jpg]

 

[3570849f465c2221527c754b765789ff.jpg]

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250