Հանդիպել են ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները
Սիրիական կարգավորմանը նպաստելու «Աստանայի գործընթացի» շրջանակում Նյու Յորքում կայացել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հայտնում է irna.ir-ը։
Չորեքշաբթի Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Նյու Յորքում մասնակցել է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը։
Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։
Բանակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են սիրիական ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու համար բոլոր ոլորտներում դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահի ուղերձը` Հայաստանին
Իրանի նախագահ էբրահիմ Ռաիսին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահա...
«Ցավում ենք». Ֆրանսիայի ԱԳՆ-ն` Ադրբեջանին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց գրանցված «անընդունելի միջադեպերի» համար։...
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները
Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովի հանդիպումը: Այդ մասին...
Պուտինը դիմել է Երևանին և Բաքվին
Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնության հ...