Ղրղզստանը Տաջիկստանին ՀԱՊԿ-ից բացառելու ընթացակարգ է նախաձեռնել
Բիշքեկը նախաձեռնում է Տաջիկստանին ՀԱՊԿ-ից բացառելու ընթացակարգ, գրում է economist.kg-ն` հղում տալով Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովին:
«Մասնակից պետությունների միջև ծագած հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Եթե որևէ մեկը փորձի ուժ կիրառել, մենք առաջարկում ենք նրան հեռացնել կազմակերպությունից։ Ինչո՞ւ է դա պետք, երբ դառնում ես ՀԱՊԿ անդամ և ակնկալում պաշտպանություն արտաքին սպառնալիքից, բայց կազմակերպության ներսում կոնֆլիկտ ես ստանում երկրի հետ։ Ժամանակն է, որ մեր երկրները վերանայեն կանոնադրության որոշ հատվածներ, որոնք նախատեսում են նման պահեր»,- ասել է Իմանկուլով:
Միաժամանակ, Իմանկուլովն ընդգծել է, որ Տաջիկստանին համարում է բարեկամ երկիր:
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել է սեպտեմբերի 14-ին։ Ղրղզական կողմի տվյալներով՝ չորեքշաբթի օրը տաջիկ սահմանապահները մտել են Ղրղզստանի Բատկեն շրջանի Բուլակ-Բաշի շրջանի սահմանային գոտի և «գրավել մարտական դիրքեր»։ Տաջիկական կողմի վարկածով՝ իրադրությունը սահմանին սրվել է այն բանից հետո, երբ ղրղզ սահմանապահները ականանետերից կրակ են բացել տաջիկական ուղեկալի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանն ու Ջո Բայդենը կարճ զրույց են ունեցել
Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասն...
Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է հստակ գործողություններ տարածքային ամբողջականության վերականգնման հարցում
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Վահե Գևորգյանը հանդ...
Փաշինյան - Էրդողան հանդիպումը բացառված չէ. ԱԳՆ մամուլի քարտուղար
Հայկական կողմը չի բացառում Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպման...
Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից. Միրզոյանը՝ Բլինքենի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպմանը
Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ...