Տղե'րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել. Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարը՝ ոստիկաններին
«Եռաբլուրում» ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը։
Զոհվածների հարազատները դեռ երեկ երեկոյից հավաքվել էին Եռաբլուրում, որպեսզի արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ 37 ծնողի ոստիկաններն ուժով հեռացրին տարածքից և ոստիկանության տարբեր բաժիններ տարան։ Նրանք ավելի ուշ ազատ են արձակվել։
«Եռաբլուրում որևէ ակցիայի իրականացումը երբևէ չեմ ընդունել ու չեմ ընդունի։ Եռաբլուրը քաղաքական խաղերի, կոչերի ու բողոքի վայր չի եղել ու չպիտի լինի։ Այսօր ոստիկանական ուժերը գործել են առնվազն ոչ պրոֆեսիոնալ և շատ վատ ձևով բերման են ենթարկել զոհվածների մայրերին։ Որպես Արցախյան պատերազմում զոհվածի որդի եմ ասում` ոստիկանության գործելաոճը սխալ էր ու դատապարտելի»,– գրել է Կատվալյանը։
Նրա խոսքով` կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել։
Նմանատիպ հոդվածներ
Սահմանը կփակվի՞. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իրենց քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրերի այցելությունից։ Դա պատճառաբանվել է...
Ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին․ ՊՆ-ը հայտարարություն է տարածել
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը չի փոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Սեպտեմբեր...
Պաշտպանության նախարարությունը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեպտեմբերի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտ...