«Արևմուտքը չի ընդունի Ռուսաստանի թելադրած խաղաղությունը, չի ընդունի ոչ մի ցուցադրական հանրաքվե». Շոլց
Արևմուտքը չի ընդունի Ռուսաստանի թելադրած խաղաղությունը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է interfax.com.ua-ն։
«Եթե մենք ուզում ենք, որ այս պատերազմն ավարտվի, ապա չենք կարող անտարբեր լինել այն հարցի, թե ինչպես է այն ավարտվելու: Պուտինը իր պատերազմից և իր իմպերիալիստական նկրտումներից կհրաժարվի միայն, եթե հասկանա, որ չի կարող հաղթել: Ընդ որում, նա ոչ միայն կործանում է Ուկրաինան, այլև սեփական երկիրը։ Այդ իսկ պատճառով մենք չենք ընդունի Ռուսաստանի թելադրած խաղաղությունը։ Դրա համար մենք չենք ընդունի ոչ մի ցուցադրական հանրաքվե։ Եվ դա է պատճառը, որ Ուկրաինան պետք է կարողանա պաշտպանվել ռուսական ներխուժումից»,- ասել է Շոլցը Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում։
Նա ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է Ուկրաինային իր ողջ ուժով՝ ֆինանսապես, տնտեսապես, մարդասիրական օգնություններով, ինչպես նաև զենքով։ Գերմանիան ամբողջ աշխարհի գործընկերների հետ կոշտ տնտեսական պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի ղեկավարության և Ռուսաստանի տնտեսության դեմ, հավելել է Շոլցը։
«Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ օկուպացիոն պատերազմի համար նվազագույն արդարացում չկա: Նախագահ Պուտինն այս պատերազմը վարում է միայն Ուկրաինան գրավելու նպատակով: Ինքնորոշումը, քաղաքական անկախությունը նրա համար հաշիվ չեն: Եվ դրա համար կա միայն մեկ բառ՝ իմպերիալիզմ. պարզից էլ պարզ»,- ընդգծել է Շոլցը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահի ուղերձը` Հայաստանին
Իրանի նախագահ էբրահիմ Ռաիսին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչ...
Պուտինը դիմել է Երևանին և Բաքվին
Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ մտահոգություն է առաջացնում Ռուսաստանի Դաշնության համար,...
«Ցավում ենք». Ֆրանսիայի ԱԳՆ-ն` Ադրբեջանին
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավում է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց գրանցված «անընդունելի միջադեպերի» համար։ Այս մ...
Հայաստանը ՌԴ-ի ամենամոտ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը Ռ...