«Սելֆի»՝ թագուհու հուղարկավորության ժամանակ. ո՞վ է հայտնի ծաղրանկարում
Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը բուռն քննադատության թիրախում է հայտնվել և մեղադրվել ոչ հարգալից վերաբերմունքի համար այն բանից հետո, երբ կնոջ հետ սելֆի է արել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի պետական հուղարկավորությունից րոպեներ առաջ:
Ինչպես գրում է mirror.co.uk-ը, Էբրարդը լուսանկարը, որում ինքն ու կինը «ժպտում են», հրապարակել է թվիթերյան միկրոբլոգում: Նա նկարը մակագրել է. «Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ի պետական հուղարկավորության ժամանակ»:
Սոցցանցերի շատ օգտատերեր շտապել են քննադատել քաղաքական գործչին: Նրանցից մեկը գրել է. «Ես անհարգալից եմ համարում թաղման ժամանակ սելֆի անելը»:
Արդյունքում ԱԳ նախարարն այժմ բախվում է հակազդեցության և բացասական մեկնաբանությունների տարափին:
Էբրարդը մեկն էր այն 2000 քաղաքական գործիչներից և հայտնի դեմքերից ամբողջ աշխարհից, որոնք իրենց հարգանքի տուրքն են մատուցել Եղիսաբեթ II թագուհու հիշատակին Վինձորի Սուրբ Գեորգի մատուռում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիական աշխարհահռչակ Charlie Hebdo սկանդալային ամսագրի նոր շապիկին թագուհու հուղարկավորությանը նվիրված ծաղրանկար էր: Հայ հասարակության ուշադրությունը գրավել է ծաղրանկարում պատկերված տղամարդը, որը սելֆի է անում թագուհու դագաղի ֆոնին: Կարծիք էր ձևավորվել, թե պատկերվածը Հայաստանի նախագահն է, ով քննարկման առարկա էր դարձել բրիտանական ու միջազգային հեղինակավոր այլ պարբերականների կողմից: Այն ինչ, ըստ ամենայնի, ծաղրանկարում Մեքսիկայի ԱԳ նախարարն է` իր սկանդալային ինքնանկարով:
[6ebfeb23bc8bbe8547cf0f155168e9e6.jpg]
[de670b077d5ffb95bd45a15f512666e6.PNG]
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԱԶԱՆԳ. Կարմիր բերետավորները ծեծել են լրագրողին, հեռախոսից ջնջել տեսանկարահանածը. Аravot
Լրագրող Արթուր Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել սեպտեմբերի 15-ին ոստիկանների կողմից ծեծի...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին
Մենք չէինք ուզում հրապարակել հայ ռազմագերիների գնդակահարության և զինվորների մարմինների խաշտանգման կադրերը` գիտակցե...
ՊՆ-ն` գերիների գնդակահարության տարածվող կադրերի մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները գնդակահարում...
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...