ԱՀԱԶԱՆԳ. Կարմիր բերետավորները ծեծել են լրագրողին, հեռախոսից ջնջել տեսանկարահանածը. Аravot
Լրագրող Արթուր Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել սեպտեմբերի 15-ին ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու դեպքով: Արթուր Հայրապետյանը Aravot.am-ին պատմել է, որ ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 15-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից դժգոհ քաղաքացիների ինքնաբուխ հանրահավաքից առաջ: Ըստ նրա՝ դեպքի օրը Բաղրամյան փողոցում ինքը իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ է եղել, երբ իրավապաշտպանը ուղիղ եթերով քաղաքացիներին է դիմել՝ հայտնելով, որ երկիրը ծայրահեղ վիճակում է ու կոչ արել մարդկանց դուրս գալ փողոց: Մեր զրուցակցի խոսքով՝ ոստիկաններից մեկն անընդհատ սադրանքների է դիմել, լեզվակռվի բռնվել իրավապաշտպանի հետ, ավելի ուշ անցել գռեհիկ ու փողոցային հայհոյանքներով խոսելաձեւին: Արթուր Հայրապետյանը հենց այդ ժամանակ սկսել է հեռախոսով տեսանկարահանել, սակայն կարմիր բերետավորներից մեկը խլել է իր ձեռքից հեռախոսը, ջնջել տեսանկարահանածը, հետո հեռախոսը գցել գետնին.
«Իրենք բռնի ուժով հեռախոսը ձեռքիցս խլեցին, սկսեցին ինձ ծեծել: Արդեն հիշում եմ, որ ասֆալտի վրա ընկած էի, ու տասը կարմիր բերետավոր, եթե ոչ ավելի, քացիներով, հայհոյելով՝ ով ոնց հնարավոր էր, ծեծում էր: Աչքերս բացեցի ու տեսա, որ «Էվրիկա» սուպերմարկետի մոտ ընկած եմ, ման եմ եկել, մի կերպ գտել եմ ակնոցս, ուշքի եկել, տեսել Մարինան չկա, հետո տեղեկացել, որ նրան տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին»:
Մարինա Պողոսյանին աջակցելու համար Արթուր Հայրապետյանը գնացել է նրա հետեւից ու հենց ոստիկանության Արաբկիրի բաժնում էլ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին
Մենք չէինք ուզում հրապարակել հայ ռազմագերիների գնդակահարության և զինվորների մարմինների խաշտանգման կադրերը` գիտակցելով, ո...
ՊՆ-ն` գերիների գնդակահարության տարածվող կադրերի մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները գնդակահարում հայ ռ...
ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...
Ադրբեջանը ևս 6 հայ զինծառայողի դի է հանձնել Հայաստանին. ոչ պաշտոնական
Ադրբեջանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Հայաստանին է հանձնել եւս 6 հայ զինվորի դի։ Այս մասին գրում է Sputnik մի...