ՀՐԱՏԱՊ․ Բախվել են Արթիկ-Երևան մարդատար Gazel-ն ու Opel-ը․ կա 10 վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են Opel և Երևան-Արթիկ երթուղին սպասարկող մարդատար Gazel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած րտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, Opel-ն էլ գլխիվայր շրջվել է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 95 հայ զինվորի մարմին․ ՊՆ
Ադրբեջանն այսօր հայկական կողմին է փոխանցել եւս 95 հայ զինվորի մարմին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները...
Հայտնի է Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը
Սեպտեմբերի 19-ին վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ընդունվել է հե...
Թշնամին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ կրակը լռեցվել է
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններո...
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիներից մեկը մահացել է
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է:...