Ինչ են խոսել «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը՝ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը
Հայաստան ժամանած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանդիպում է ունեցել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Աննա Գրիգորյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Նենսի Փելոսիի հետ խոսել են Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի մասին:
«Շատ հստակ փոխանցեցինք մեր դիրքորոշումը, որ անընդունելի ենք համարում ամերիկյան պետության աջակցությունն Ադրբեջանին։ Խոսքը ռազմաքաղաքական աջակցության մասին է»,֊ասել է Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ քննարկվել է նաև ռազմագերիների հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ, որոնց որոնում են. Ալեն Սիմոնյան
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի...
Ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից. Միրզոյանը՝ Բլինքենի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպմանը
Սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպես են դիմավորում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը
Հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են դիմավորում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը: Լո...
Ադրբեջանը նոր հարձակում է ծրագրում Նախիջևանի ուղղությամբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Ադրբեջանը ծրագրում է հարձակում իրականացնել Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում...