Սահմանային վերջին միջադեպը Ղարաբաղի հետ ընդհանրապես կապ չունի. Պուտին
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպը ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում մամուլի հետ հանդիպման ժամանակ, - գրում է ՌԻԱ Նովոստին։
«Սահմանային վերջին միջադեպը Ղարաբաղի հետ ընդհանրապես կապ չունի, դա բոլորովին այլ տարածաշրջանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին», - ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Պաշտոնական տվյալներով՝ ներկա պահին հայկական կողմն ունի 135 զոհ։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՊԿ-ը սուրը պատյանից դեռ չի հանել. Անատոլի Սիդորով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունն աշխատում է առավելագույնս օբյեկտիվ լինել, որևէ եզրակացության մասին խոսելը դեռ վաղ է։ Այս...
«ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է, եթե դուրս չգան, մենք շարունակելու ենք պայքարը». Մարուքյան
«ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է՝ «կարմիր գծերը» գծված են. հայտարարվել է, որ ագրեսոր Ադրբեջանի ագրեսոր ուժերը պետք է ետ քաշվեն...
Երկու տասնյակ գերիներից այս պահին նույնականացվածներ կան
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով երկու տասնյակ անձ է գերեվարվել: Մարդու իրավունքների եվրոպ...
Նենսի Փելոսին Ազգային ժողովում հանդես է եկել հայտարարությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախ...