ՀԱՊԿ-ը սուրը պատյանից դեռ չի հանել. Անատոլի Սիդորով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելությունն աշխատում է առավելագույնս օբյեկտիվ լինել, որևէ եզրակացության մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին հայտարարել է առաքելության առաջապահ խմբի ղեկավար, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Այսօրվա հիմնական խնդիրն այն տարածքներ, այն վայրեր այցելելն է, որտեղ բախումներ են եղել. տեղանքի հատվածներում, բնակավայրերում, հայկական կողմի դիրքերում, որոնք հրետակոծվել են։ Փորձում ենք լինել առավելագույնս օբյեկտիվ, այդ պատճառով հավաքում ենք փաստեր», – ասել է Սիդորովն իրեն ուղեկցող ռուսաստանցի լրագրողներին։
Գեներալը նշել է, որ ՀԱՊԿ-ը ջանում է խաղաղ ճանապարհով կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանների լարվածությունը ։
«Միևնույն ժամանակ, մեր և՛ կանոնադրության, և՛ փաստաթղթերի, և՛ բուն Հավաքական անվտանգության մասին պայմանագրում գրված է, որ առաջնահերթություն է տրվում քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։ Այդ իսկ պատճառով մենք դեռ սուր պատյանից չենք հանում և աշխատում ենք խնդիրն առավելագույնս լուծել խաղաղ ճանապարհով։ Կարծում եմ, որ այս ուղղությամբ տարվող աշխատանքը մեծ հեռանկար ունի և՛ այստեղ, և՛ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում», – ընդգծել է նա։
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին կայացել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստը, նիստի ժամանակ խորհուրդը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով և դիտարկել կարգավորման հարցով ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու առաջարկները։ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստան ուղարկել կազմակերպության առաքելությանը։
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 15–ին։
Նմանատիպ հոդվածներ
Նենսի Փելոսին Ազգային ժողովում հանդես է եկել հայտարարությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախ...
«ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է, եթե դուրս չգան, մենք շարունակելու ենք պայքարը». Մարուքյան
«ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է՝ «կարմիր գծերը» գծված են. հայտարարվել է, որ ագրեսոր Ադրբեջանի ագրեսոր ուժերը պետք է ետ քաշվեն...
Երկու տասնյակ գերիներից այս պահին նույնականացվածներ կան
Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով երկու տասնյակ անձ է գերեվարվել: Մարդու իրավունքների եվրոպ...
ՊՆ խոսնակը՝ սահմանային իրավիճակի մասին
Սեպտեմբերի 24-ի ժամը 22:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխու...